Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԵՏ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՃՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտություների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները սույն թվականի նոյեմբերի 21-ին հանդիպում-քննարկում ունեցան Ավստրիայից ժամանած սփյուռքահայ իրավագետ, միջազգային իրավունքի մասնագետ, Հայոց ցեղասպանության փորձագետ և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակից Գևորգ Հակոբճյանի հետ:...
23/11/2017 - 11:56
ՀՆԳՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ՀՀԻ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԲԵՆՋԱՄԻՆ ԱԲԹԱՆԻ ՀԵՏ
 Ս. թ. նոյեմբերի 20-ից մինչև 24-ը Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում իր դասախոսություններով հանդես եկավ «Եվրոպական հակառասիստական շարժում» կազմակերպության նախագահ (European Grassroots Antiracist Movement-EGAM), Եվրոպայի Էլի Վիզել ցանցի խորհրդարանականների կազմակերպության համակարգող (Elie Wiesel Network of Parliamentarians of Europe) Բենջամին Աբթանը։...
23/11/2017 - 11:49
ԵԽ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎ
Ս. թ. նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող ﬔծամասնությամբ ընդունել է նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ կրկնելով 2017 թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանին ընդունված բանաձևի նախադեպը, երբ Բրյուսելում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով Եվրոպական խորհրդարանն աննախադեպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:...
20/11/2017 - 15:47
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԾԵՐԱԿՈՒՏԱԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
 Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան 2017 թ.-ի նոյեմբերի 17-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:...
20/11/2017 - 10:57
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
Գերմանիայում գործող «Վտանգված ժողովուրդներ» իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է գերմանական քաղաքներում Հայոց Ցեղասպանության և այլ քրիստոնյա փոքրամանսությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցնել:...
16/11/2017 - 14:59
ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՍԱՐԻԱՅԻ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ
 Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքի քաղաքապետ Մուստաֆա Չելիք այցելել է տեղի հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:...
16/11/2017 - 14:54
ԱՄՆ ԻՆԴԻԱՆԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 Ս. թ. նոյեմբերի 6-ին ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների և ասորիների համակարգված ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12 հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ:...
15/11/2017 - 16:21
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am