Նորություններ
Տպել
     

      Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Րեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ապա պրքի հրատարակումն արժևորեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքում տեղ գտած անհատներից մեկի՝ Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսի Բյորնը: Նա շնորհակալություն հայտնեց Ժիրայր Րեիսյանին իր տատիկի կատարած աշխատանքը և հայ ժողովրդին նվիրումը չմոռանալու և 100 անհատների մեջ ներառելու համար:

Ընթացքում ելույթ ունեցան նաև ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը և ամերիկահայ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը:

Հանդիպման ավարտին հանդես եկավ գրքի հեղինակը՝ Ժիրայր Րեիսյանը: Նա նշեց, որ աշխատությունը նվիրել է իր մեծ հոր՝ Մարուքե Սինանյանի հիշատակին, ով փրկվելով օսմանյան յաթաղանից՝ ի վերջո հաստատվել է Հալեպում և իրեն նվիրել որբախնամ ու ազգային հասարակական աշխատանքներին:

Րեիսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ գրքի տպագրությունը նախաձեռնելու և քաջալերանքի համար: «100 անուն ընդգրկող այս գիրքը գիտական աշխատանք դարձնելու հավակնություն չեմ ունեցել: Այս գրքով փորձել եմ հայ ժողովրդին հնարավորինս հանրամատչելի ներկայացնել հայասեր ու մարդասեր օտարազգի անհատներին, ովքեր օգնեցին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին», – խոսքը եզրափակեց Ժիրայր Րեիսյանը:



Աղբյուրը՝ ՀՀ ՍՆ «Հայերն այսօր» պարբերական:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am